Հասարակական

ԵՄ-ն 6,5 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր կիրականացնի Հայաստանի սոցիալական ոլորտում

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն 6,5 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր կիրականացնի Հայաստանի սոցիալական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպական միությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԶԾ-ի և ՊՀԾ-ի հետ համատեղ ստորագրել է «Ներդրում կատարելու մասին համաձայնագիր» (6,5 մլն եվրո)՝ աջակցելու ՀՀ կառավարության սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանն ու արդիականացման ուղղված ջանքերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ հաջորդ չորս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ ցնցումների արձագանքմանն ուղղված ազգային ռազմավարությունների մշակման, տվյալների համակարգերի արդիականացման, սոցիալական ծառայության աշխատուժի կարողությունների զարգացման և պիլոտային ՍՊ ծրագրերի ուղղությամբ։ Այս նախաձեռնության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես հակամարտության ազդակիր մարզերը և սահմանամերձ համայնքները Սյունիքում, Գեղարքունիքում և Շիրակում:

Ծրագրի արդյունքում Հայաստանում կամրապնդվի սոցիալական պաշտպանության ոլորտը՝ աջակցելու խոցելի խմբերին և բարելավելու ցնցումներին և ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածությունը»,-ասվում է հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում