Վանաձորի ավագանին կրկին արտահերթ նիստ է նշանակել. համայնքի 2023 թվականի բյուջեն դեռ հաստատված չէ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Վանաձորի ավագանու արտահերթ նիստ է նշանակված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է Վանաձորի համայնքապետարանի կայքում: Օրակարգում ներառված են մի շարք հարցեր, այդ թվում Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը հաստատելու մասին:

Տևական ժամանակ է, ինչ Վանաձորի ավագանին չի կարողանում քվորում ապահովել, «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը:

Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստանի» բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել: Եվ չնայած վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել, ընդդիմությունը բոյկոտում է նիստերը:

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ընտրություններից օրեր անց «Ասլանյան» դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր,ապա կալանավորվել: Նա մեղադրվում է համայնքապատկան հողերի նշանակության փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ասլանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին