Առաջին 9 ամիսներին կատարվել է 4.2 տրլն դրամի խաղադրույք. կբարձրացվի ինտերնետ խաղերի հարկային բեռը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը առաջարկում է, որ ինտերնետ խաղերի կազմակերպիչները յուրաքանչյուր 100 միլիոն դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարեն լրացուցիչ 50 միլիոն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների և ինտերնետ տոտալիզատորների հարկային բեռը: Գործող օրենսդրության համաձայն՝ ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի, որոնց ենթատեսակներ են համարվում տոտալիզատորները և ինտերնետ տոտալիզատորները համարվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 միլիոն դրամի չափով պետական տուրք:

«Բացի այդ, ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը 2021 թվականի հարկային տարվա և հետագա տարիների համար և տոտալիզատորների գործունեությունը 2020 թվականի հարկային տարվա և հետագա տարիների համար սկսել է հարկվել շահութահարկով: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անգամ այս փոփոխությունները, հաշվի առնելով ոլորտում ստեղծվող նոր արդյունքի հարկման գործող կարգավորումները, համարժեք չեն և, ըստ այդմ, անհրաժեշտ է լրացուցիչ միջամտություն:

Մասնավորապես, սկսած 2017 թվականից ոլորտի ծավալները անշեղորեն աճում են (հիմնականում կազմակերպիչների կողմից ընդունվող խաղադրույքները): Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե 2017 թվականին այս խաղադրույքների ծավալը կազմել է շուրջ 140 միլիարդ դրամ, 2018-ին՝ 330 միլիարդ դրամ, 2019-ին՝ 1.1 տրիլիոն դրամ, ապա 2020 թվականին այս ցուցիչը կազմել է 3 տրիլիոն դրամ, իսկ 2021 թվականին 4 տրիլիոն դրամ: 2022 թվականի առաջին 9 ամիսների տվյալներով կատարվել է 4.2 տրիլիոն դրամի խաղադրույք»,- ասաց Պողոսյանը:

Ֆինանսների նախախարի տեղակալի խոսքով՝ խաղադրույքների այսչափ ինտենսիվ աճը մտահոգիչ է, նաև այն առումով, որ Հայաստանի քաղաքացիներն են այդ խաղադրույքները կատարում և նրանք կտրվում են իրական կյանքից, արդյունք ստեղծելու գործընթացներից և ժամանակ վատնում այս հարթակներում:

«Եվ ահա այս վիճակագրությունը փոխելու և, ինչու ոչ, պետական բյուջեի համար լրացուցիչ հարկային եկամուտներ հավաքագրելու ակնկալիքներով առաջարկվում է, բացի գործող լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքից, նախատեսել նաև պետական տուրք խաղադրույքներ ընդունելու իրավունքը ձեռք բերելու համար՝ քվոտավորման տրամաբանությամբ: Մասնավորապես, առաջարկվում է, որ ինտերնետ խաղերի կազմակերպիչները յուրաքանչյուր 100 միլիոն դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարեն լրացուցիչ 50 միլիոն դրամ»,- նշեց Պողոսյանը:

Առաջարկվում է նաև նախագծերի փաթեթը կիրառության մեջ դնել վեցամսյա ժամանակահատվածից հետո՝ 2023 թվականի հուլիսի 1-ից:

«Ակնկալում ենք, որ տարեկան կտրվածքով լրացուցիչ շուրջ 10 միլիարդ դրամ հարկային եկամուտ ենք ապահովելու»,- եզրափակեց Պողոսյանը:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից