Տարածաշրջանային

Տաք նոյեմբեր. Վրաստանում եղանակը կտաքանա մինչեւ 24 աստիճան

1 րոպեի ընթերցում

Տաք նոյեմբեր. Վրաստանում եղանակը կտաքանա մինչեւ 24 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի օդերեւութաբանները նոյեմբերի 21-ին երկրում գրանցել են ամպամած եղանակ, օդի ջերմաստիճանն առանձին շրջաններում տաքացել Է մինչեւ 24 աստիճան: Այդ մասին հաղորդել Է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թբիլիսիում նոյեմբերի 21-ին օդի ջերմաստիճանը հասել Է 19, Բաթումում՝ 24, իսկ Փոթիում եւ Զուգդիդում՝ 23 աստիճան տաքության: Sputnik-ի փոխանցմամբ, Քութայիսում օդերեւութաբանները գրանցել են 22 աստիճան տաքություն, Գորիում՝ 20, իսկ Ռուսթավում, Թելավում եւ Լագոդեհում՝ 19 աստիճան տաքություն: Բորժոմում ջերմաստիճանը հասել Է 18-ի: Ախալցխայում, Սինգահում եւ Ցագերում օդի ջերմաստիճանը տաքացել Է մինչեւ 17 աստիճան: Բարձրլեռնային Մեստիայում նույնպես տաք Է՝ 15 աստիճան, իսկ առողջարանային Բախմարոյում 12 աստիճան տաքություն Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում