Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է ինդեքսավորել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը և նպաստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը չի բարձրացել 2020 թվականի հունվարի 1-ից և այս ընթացքում սպառողական ինդեքսը աճել է շուրջ 18 տոկոսով, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի մեկ շնչի հաշվով նվազագույն կյանքի ապահովման համար ծախսերը աճել են 25 տոկոսով կամ շուրջ 16 հազար դրամով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ներկայացնելով վիճակագրական ամփոփ տվյալներ, որոնք, ըստ իրեն, բնութագրում են Հայաստանի սոցիալական կյանքը և «ամեն օր աղքատացող և հարստահարվող ՀՀ քաղաքացիների իրական վիճակը»։

Պատգամավորը նշեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կավելանա 7 հազար դրամով կամ 10 տոկոսով։

«Ակնհայտ է, որ նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլ նաև ոչ համարժեք անընդհատ և ահագնացող գնաճի ֆոնին։

Իրականում լուծումը բերել էինք, դուք մերժեցիք։ Մերժեցիք առանց հետամուտ լինելու։ Իրական լուծումը այս ահագնացող գնաճի ֆոնին, նաև միջազգային փորձը հաշվի առնելով, դա նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և աղքատության նպաստների ինդեքսավորումն է, որ մեր երկրում ամեն հաջորդ օր աղքատ, սոցիալապես անապահով մարդը ավելի վատ չապրի, քան նախորդ օրը։ Եվ դա գրված է նաև 2023 թվականի պետական բյուջեի ձեր նախագծում»,- եզրափակեց Ավետիսյանը։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին