Ռուսաստանի և Հայաստանի 20 խոշոր քաղաքներում կկայանան Առնո Բաբաջանյանի հիշատակի երեկոներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 40-րդ տարելիցը կլրանա 2023 թվականին կլրանա տարելիցը, որի կապակցությամբ կլինեն բազմաթիվ իրադարձություններ և նախագծեր, որոնցից մեկը «Մի անգամ Երևանում» հիշատակի երեկոն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի և Հայաստանի 20 խոշոր քաղաքներում, որտեղ էլ կընտրվեն երեխաներ և ստեղծագործ երիտասարդներ՝ մասնակցելու գալա-համերգին: Միջոցառումը անցկացնելու է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը:

Այս տարվա նոյեմբերի 13-ին, ժամը 19-ին Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում կանցկացվի համերգներից առաջինը՝ ռուս հայտնի արտիստ Սերգեյ Կռիլովի, ինչպես նաև հայաստանցի երիտասարդ տաղանդների մասնակցությամբ, որոնց երգացանկում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Հանդիսատեսը կամերային մթնոլորտում շատ հետաքրքիր դրվագներ կլսի կոմպոզիտորի և դաշնակահարի, հայ ազգային մշակույթի ամենավառ ներկայացուցչի անձնական կյանքից, ինչպես նաև կբացահայտի նոր անուններ կոնսերվատորիայի ուսանողներից և ստեղծագործող երիտասարդներից։

Երեկոյի վարողն է լինելու նրա երաժշտության վաղեմի երկրպագու Սերգեյ Կռիլովը, ով սերտորեն համագործակցում է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հետ:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում