Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության հոկտեմբերի 30-ին կայացած XVI համագումարում 56 ձայնով ՀԿՄ նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության 16-րդ համագումարին առաջադրվել էր նախագահի 3 թեկնածու՝ Արամ Սաթյան, Ավետիս Բերբերյան, Արամ Հովհաննիսյան։