Միջազգային

Արեւմուտքը միտված է ՌԴ-ին դուրս մղել Բալկաններից, Հարավային Կովկասից, Աֆրիկայից եւ Կենտրոնական Ասիայից. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Արեւմուտքը միտված է ՌԴ-ին դուրս մղել Բալկաններից, Հարավային Կովկասից, Աֆրիկայից եւ Կենտրոնական Ասիայից. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքը ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական մրցակցության ճակատներ, բացի Ուկրաինայից, հայտարարելէ Արեւմտյան Բալկանները, Աֆրիկան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան՝ նպատակ հետապնդելով Ռուսաստանին դուրս մղել այդ տարածաշրջաններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Ալեքսանդր Գրուշկոն՝ հանդես գալով Վերոնայի 15-րդ Եվրասիական տնտեսական համաժողովում:

«Աշխարհաքաղաքական մրցակցության ճակատներ, բացի Ուկրաինայից, հայտարարվել են Արեւմտյան Բալկանները, Աֆրիկան, Կենտրոնական Ասիան եւ, ավաղ, Հարավային Կովկասը, որտեղ մենք ձեզ հետ միասին գտնվում ենք: Մեր արեւմտյան «գործընկերների» քաղաքականության հիմքում ամենեւին անվտանգությանն ու կայունությանն աջակցելու շահերը չեն, այլ Ռուսաստանին դուրս մղելու խնդիրը եւ վերջ»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում