Տարածաշրջանային

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանում հանդիպել է Իլհամ Ալիևին

1 րոպեի ընթերցում

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանում հանդիպել է Իլհամ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 27-ին Ադրբեջանում ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերություններին և համագործակցության տարբեր ոլորտներին:

Կողմերը քննարկում են ունեցել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շուրջ։

Քննարկել են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար՝ կապված նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում