Միջազգային

ՌԴ նախագահը Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում ռազմական դրություն է հայտարարել

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում ռազմական դրություն է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը հիշեցրել է, որ այդ բոլոր տարածաշրջաններում նման ռեժիմը գործում էր նույնիսկ Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելուց առաջ։

«Այժմ մենք պետք է սահմանենք այդ ռեժիմը արդեն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության շրջանակներում, ուստի՝ հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին։ Այն անհապաղ կուղարկվի Դաշնության խորհրդի հաստատմանը», - հայտարարել է Պուտինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում