ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել բազմակողմ և երկկողմ բանակցություններում . Կոնգրեսական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆՆերկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը հավաստիացնում է, որ Միացյալ Նահանգները փորձել է այնպես անել, որ Ադրբեջանին ԱՄՆ աջակցությունը երբեք չօգտագործվի Հայաստանի դեմ հարձակվողական նպատակներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսին Փրայսը նշեց, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել բազմակողմ և երկկողմ բանակցություններում:

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահողի դերը լրջորեն ենք ընկալում և չենք ուզում, որ որևէ կողմ ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դեր, ընդհակառակը՝ կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածքաշրջանում ապրող մարդանց արժեքների վրա»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ռազմական համագործակցություն կարող է լինել Հայաստանի ու ԱՄՆ միջև, Դեյվիդ Փրայսն ասաց․ «Որևէ կոնկրետ հայտարարություն դրա վերաբերյալ այսօր չունեմ, բայց խոսնակ Փելոսին շատ հստակ անդրադարձ արել է։ Ակնհայտ է, որ տարածաշրջանում բալանսը փոխվում է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները։ Միգուցե, որոշ ուժեր այլևս այնքան արմատական չեն, ինչպես եղել են։ Եվ վստահաբար կլինեն փոփոխություններ: Այս պահին քննարկումներ տեղի են ունենում, մասնավորապես, այն մասին, թե ինչ հարաբերություններ կզարգանան՝ ներառյալ անվտանգային տիրույթում։ Այս քննարկումները բավական ինտենսիվ են ընթանում»:

Հայերեն English Русский Türkçe

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան