Ռուսաստանի Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնության մեքենաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել են ականատեսները:

«Մեզ մոտ՝ Եյսկ քաղաքում, ինքնաթիռ ընկավ: Այն ընկավ բնակելի շենքի տարածքում՝ կոմունիստական, տուն 20/1: Ամբողջ քաղաքից շտապօգնության մեքենաներ ու հրշեջներ են գալիս, ուղղաթիռներ են օդում»,- ասել է «ՏԱՍՍ»-ի թղթակցի զրուցակիցը:

Քաղաքի մեկ այլ բնակիչ հստակեցրել է, որ վերոնշյալ շենքն ինը հարկ ունի: Ականատեսների խոսքով՝ շենքն այրվում է առաջինից մինչը իններորդ հարկը: «Կրակը իննը հարկում է բռնկվել»,-նշել է ականատեսը: Երկրի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ կրակը չորս հարկում է տարածվել:

Կրասնոդարի քաղաքապետ Վենիամին Կոնդրատևը «Տելեգրամի» իր ալիքում հաղորդել է, որ մեկնել է դեպքի վայր:

«Ես մեկնել եմ Եյսկի շրջան, տեղում արդեն աշխատում է շտապօգնությունը, հրդեհի մարման աշխատանքներով զբաղվում են մարզային բոլոր հրշեջ-փրկարարական կայազորները»,- գրել է նա։ ԱԻՆ-ը հայտնել է, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ