Սպորտ

Լևոն Արոնյանը ԱՄՆ շախմատի առաջնությունում նախավերջին տեղում է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ԱՄՆ շախմատի առաջնությունում նախավերջին տեղում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը,որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ամերիկյան առաջնությունում կայացել են6-րդ տուրի պարտիաները:Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը պարտություն է կրել`զիջելով Դարիուս Շվիրցին,իսկ հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը կիսել է միավորը Զեֆրի Հլոնգի հետ:

Այժմ ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը 4,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: Սամուել Սևյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները 3,5 միավորով, իսկ Լևոն Արոնյանը նախավերջին տեղում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում