ԱՄՆ-ը եւ Հունաստանը քննարկել են Վաշինգտոնի ռազմական ներկայության ընդլայնումը հունական տարածքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Սաշա Բեյլերը Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի հետ քննարկել Է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման հեռանկարները Հունաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պենտագոնը:

«Երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել Սուդա ծովախորշում եւ Հունաստանի այլ շրջաններում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման շուրջ՝ ՆԱՏՕ-ի դաշինքին աջակցությունը ուժեղացնելու համար, հատկապես Միջերկրական ծովի արեւելյան մասում, Բալկաններում, Սեւ ծովում եւ ՆԱՏՕ-ի հարավային թեւում»,-ասված Է մամուլի տեղեկագրում:

Կողմերը նաեւ նշել են Ալեքսանդրոպուլիսի նավահանգստի նշանակությունը «դեպի ՆԱՏՕ-ի արեւելյան թեւ կայուն մուտք ունենալու» եւ, հատկապես, Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար»:

Բեյքերը շնորհակալություն Է հայտնել Հունաստանին Ուկրաինային աջակցելու համար եւ արտահայտվել հույն-թուրքական երկխոսությունը շարունակելու օգտին՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով: Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական նպատակ կդառնան Ռուսաստանի համար:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ