Հասարակական

Ծովինար գյուղում ասֆալտապատվում է 11 փողոց

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ 11 փողոցներում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 2 կիլոմետր, մակերեսը՝ շուրջ 6 հազար քառակուսի մետր։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 100 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Ծովինար գյուղի 2-րդ թաղամասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 3-րդ թաղամասի 6-րդ, 10-րդ, 15-րդ, 5-րդ թաղամասի 2-րդ եւ 3-րդ փողոցները։

2022 թվականի հոկտեմբերի 4-ի դրությամբ արդեն ավարտված են հողային աշխատանքները, տեղադրված է ավազակոպճային շերտը, ճանապարհները նախապատրաստվում են ասֆալտապատման։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում Ծովինար գյուղի կենտրոնական ճանապարհին հարող երեք թաղամասերի 11 փողոցների բնակիչները կունենան բարեկարգված ու ասֆալտապատ ճանապարհներ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ լավ են ընթանում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Հայաստանից ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

ՀՀ ՊԵԿ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ

Ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ծառահատումների, որսագողության դեմ. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Մասուդ Փեզեշքիան

Վրաստանում հայտարարել են, որ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ