Մարզեր

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյին

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է   Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյին, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Նիկոլա Մեցդորֆին, «SOS արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ալեքսանդր Գուդարզիին և թիմի ղեկավար Սարգիս Հակոբյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը  ողջունել է  հյուրերին, շնորհակալություն հայտնել  Վարդենիս համայնքի և բնակչության կողքին մշտապես լինելու և աջակցելու համար: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են  մշակութային, սոցիալական, գյուղատնտեսական և կրթական ոլորտներին առնչվող ծրագրերի վերաբերյալ հարցեր: 

Կողմերը Կարևորել  են   համայնքում իրագործված ծրագրերի նշանակությունն ու դերը և պատրաստակամություն հայտնել՝ համագործակցությունը շարունակելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում