ՃՏՊ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին. կա տուժած
1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 20-ին, ժամը 15:54-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 7 մ) հայտնվել գետի ափին:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։