Մշակույթ

Հայաստանից ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանից ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային 26-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին, որն անցկացվել է ապրիլի 14-17-ը Սանկտ Պետերբուրգի Պատանի հանդիսատեսի թատրոնում, Հայաստանի թատերախումբն արժանացել է Գրան պրիի։

Երրորդ տեղը զբաղեցրել է Սևաստոպոլի թատերախումբը, երկրորդ հորիզոնականը՝ Մոսկվայի, իսկ առաջին տեղը՝ Բելառուսի թատերախումբը։

ԳԱՈՒՍ-ի ներկայացուցիչները խոստովանել են, որ հաղթանակն անակնկալ է եղել, հուզվել են և խոստացել կրկին մասնակցել փառատոնին։

Չորս օր շարունակ մասնակիցները հանդիսատեսին են ներկայացրել թե՛ դասական, թե՛ ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների նոր ու հետաքրքիր, համարձակ մեկնաբանություններ՝ մեծ բավականություն պատճառելով թատերասերներին։

Փառատոնին մասնակցել է տասներկու թատերախումբ Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Աբխազիայից, Ռուսաստանից և Թունիսից։ Խաղացել են դրամատիկ, պլաստիկ, երաժշտական և տիկնիկային ներկայացումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում