Տարածաշրջանային

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեյցարիայի պետքարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեյցարիայի պետքարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեյցարիայի պետքարտուղար Լիվիա Լեուի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայրամովը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում:

Հանդիպման ընթացքում նա պետքարտուղարին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Շվեյցարիային հյուրընկալության և հանդիպումը լավ կազմակերպելու համար»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում