Մշակույթ

Քսաներորդ «Հայ ֆեստ» փառատոնը Հայաստանում կհյուրընկալի 250 մասնակցի

1 րոպեի ընթերցում

Քսաներորդ «Հայ ֆեստ» փառատոնը Հայաստանում կհյուրընկալի 250 մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսաներորդ «Հայ ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը կրում է «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» (The next 20 years will be better!) խորագիրը:

«Հայ ֆեստ»-ը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:

Ծրագրին ծանթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ` https://highfest.am:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում