Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու ընտրություններին  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին նա հայտարարեց Երևանի քաղաքապետարանում` լրագրողների հետ ճեպազրույցում:

«Կա կուսակցության որոշում, որ մենք մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին: Կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես: Թե ինչ ձևաչափով կմասնակցենք, ինչ օրակարգով՝ շատ հարցեր մեկ տարվա ընթացքում պարզ կդառնան»,- ասաց Խաժակյանը:

Երևանի քաղաքապետի հերթական ընտրությունը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում