Քաղաքականություն

Ժամանակն է հետ քաշել զորքերը․ Բլինքենը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը կոչ է արել վերադառնալ բանակցային սեղան

2 րոպեի ընթերցում

Ժամանակն է հետ քաշել զորքերը․ Բլինքենը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը կոչ է արել վերադառնալ բանակցային սեղան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը զորքերը հետ քաշելու կոչ է արել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բլինքենը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Այսօր իմ մասնակցությամբ ուղիղ բանակցություններ տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Ինչպես ասացի հանդիպման ընթացքում՝ ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն ու դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ»,- նշել է նա։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում