Սպորտ

Լևոն Արոնյանը միայն մեկ հաղթանակ է տոնել Julius Baer Generation Cup մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը միայն մեկ հաղթանակ է տոնել Julius Baer Generation Cup մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Julius Baer Generation Cupմրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի այս մրցաշարում կայացել են մի քանի տուրեր ևս: Լևոն Արոնյանը 4 պարտիաներից միայն մեկում է հաղթել, իսկ մյուս երեքում զիջել է մրցակիցներին:

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում 10-րդն է: Առաջատարը հնդիկ Արջուն Էրիգաիսին է:

Julius Baer Generation Cup-ը բաղկացած է հիմնական փուլից, որն էլ իր հերթին ունի 15 ենթափուլ: Julius Baer Generation Cup-ին մասնակցում է 16 շախմատիստ ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Վիետնամից, Հնդկաստանից, Գերմանիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Իսրայելից: Մրցաշարին մասնակցում են տարբեր տարիքի շախմատիստներ, ինչպես օրինակ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, 53-ամյա Վասիլի Իվանչուկը, 54-ամյա Բորիս Գելֆանդը և 15-ամյա Քրիստոֆ Յուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում