Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Julius Baer Generation Cup-ին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի Julius Baer Generation Cup-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Julius Baer Generation Cup մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարը բաղկացած է հիմնական փուլից, որն էլ իր հերթին ունի 15 ենթափուլ: Այնուհետ լավագույնները պայքարը կշարունակեն քառորդ և կիսաեզրափակիչներում և երկու խաղային օրերում էլ կկայանա եզրափակիչները: Julius Baer Generation Cup-ին մասնակցում է 16 շախմատիստ ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Վիետնամից, Հնդկաստանից, Գերմանիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Իսրայելից:

Մրցաշարին մասնակցում են տարբեր տարիքի շախմատիստներ, ինչպես օրինակ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, 53-ամյա Վասիլի Իվանչուկը, 54-ամյա Բորիս Գելֆանդը և 15-ամյա Քրիստոֆ Յուն:

Julius Baer Generation Cup-ը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում