ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Բաքու և Երևան սահմանային իրավիճակի հետագա էսկալացիայի կանխման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը խնդրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին մեկնել Բաքու և Երևան՝ սահմանային իրավիճակի հետագա էսկալացիայի կանխման ուղղությամբ աշխատելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հավելելով, որ ինքը կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Սեպտեմբերի 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով:ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին:Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ ռուսական միջնորդությամբ Երևանի ժամանակով ժամը 10-ից կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ: Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հայկական կողմը նախնական տվյալներով ունի 49 զոհ: Տվյալները ճշտվում են:

Հայերեն العربية English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ