Հայաստանում ՀԱՊԿ-ից պահանջում են պայմանագրային պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը հայտարարությամբ ՀԱՊԿ-ից պահանջում է Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը, դիմում է Ռուսաստանին՝ շուտափույթ իրագործելու ՀՀ և ՌԴ միջեւ կնքված համապատասխան պայմանագրերով ամրագրված պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը ներկայացրեց համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը:

Հայտարարության նախագծում ընդգծվում է, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում:

«Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել Զինված ուժերի շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի»,-ասված է հայտարարության մեջ:

ԱԺ-ն հայտարարությամբ միջազգային հանրությանը կոչ է անում խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված՝ տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

«ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում»,-ասված է հայտարարությունում:

Հայտարարությունը խորհրդարանում ընդունվեց 65 կողմ ձայնով:

Հայերեն English Español Русский

Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը

Դեպի ԵՄ արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում են. ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Թրամփը հազվագյուտ ընդունելության կարժանացնի Սի Ծինփինին՝ նրան կդիմավորելով «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Digitech 2026-ը հավակնում է լինել ավելի ներկայացուցչական և ընդգրկուն. Ալեքսանդր Եսայան

ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վենետոյի տարածաշրջանային խորհրդի նախագահ Լուկա Զայային

Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հռոմի Կոլիզեյը մեկ օրով փակվել է դժբախտ պատահարի պատճառով

Սիբիրում արջերի հարձակման բազմաթիվ դեպքեր են գրանցվել