Տարածաշրջանային

Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները՝ դաշինքի 15 երկրների զինվորականների մասնակցությամբ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական Milliyet-ը:

Միջերկրական և Էգեյան ծովերում լայնածավալ զորավարժությունները, որոնք կոչվում են Dynamic Mariner - Mavi Balina - Nusret - 2022, մեկնարկել են սեպտեմբերի 11-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը:

Զորավարժություններին կմասնակցեն նաև թուրքական «Սանջակթար» ունիվերսալ գրոհային և «Անադոլու» ունիվերսալ գրոհային նավերը, որոնք կարող են ձևափոխվել ավիակրի:

Տեղեկության մեջ նշվում է, որ անցկացվող զորավարժությունները կարևոր են Անկարայի համար, քանի որ 2023 թվականի հունվարի 1-ից Մեծ Բրիտանիայից Թուրքիային կանցնի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ռազմածովային բաղադրիչի հրամանատարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում