Քաղաքականություն

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերի համապարփակ և խաղաղ կարգավորմանը. Ֆիլիպ Ռիքեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերի համապարփակ և խաղաղ կարգավորմանը. Ֆիլիպ Ռիքեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը սեպտեմբերի 8-10-ը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում դեսպան Ռիկերը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան խթանելու հարցում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերի համապարփակ և խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավվածությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում