Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Sinquefield Cup-ի 7-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Sinquefield Cup-ի 7-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարըSinquefield Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան էր: Պարտիայի 45-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները Ուեսլի Սոն և Հանս Նիմանն են: Նրանք ունեն 4-ական միավոր: Արոնյանը 3,5 միավորով 6-րդն է:

Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում