Սպորտ

Լևոն Արոնյանը կիսել է միավորը Ուեսլի Սոյի հետ 

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կիսել է միավորը Ուեսլի Սոյի հետ 

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարըSinquefield Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱՄՆ-ումանցկացվող այս մրցաշարումկայացել են5-րդ տուրի պարտիաները:Լևոն Արոնյանի մրցակիցն այս տուրում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր: Պարտիայի 43-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Տուրի մյուս պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է Հանս Նիմանը, որը 5 հնարավորից ունի 3,5 միավոր: Արոնյանը դեռև 8-րդ տեղում է:

Sinquefield Cup-ին մասնակցում են 10շախմատիստներ:Այն բաղկացած է9տուրից,իսկ մրցանակային ֆոնդը կազմում է1,4միլիոն ԱՄՆ դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում