Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվել է Sinquefield Cup-ի 3-րդ տուրում  

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը պարտվել է Sinquefield Cup-ի 3-րդ տուրում  

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱՄՆ-ումանցկացվող այս մրցաշարում` Sinquefield Cup-ում, կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Ֆրանսիայից Ալիռեզա Ֆիրուջային: Պարտվել է նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնու Կարլսենը, որը մրցում էր ԱՄՆ-ից Հանս Նիմանի հետ:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 2,5 միավորով Հանս Նիմանն է:

Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում