ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ողջունում Է ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Զապորոժիեի ատոմակայան եւ կպահանջի կայանի շուրջը գոտու լիակատար ապառազմականացում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Պրահա՝ ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը: «ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն այժմ մեկնում Է Զապորոժիե: Մենք լիովին աջակցում ենք (ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել) Գրոսիին: Կոչ ենք անում, որ ապառազմականացվի կայանի՝ Եվրոպայի ամենախոշոր ատոմային Էլեկտրակայանի շրջակայքը»,- ասել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: