Հասարակական

Կրթական հետազոտությունների եվրոպական համաժողովը այս տարի անցկացվեց Հայաստանում

4 րոպեի ընթերցում

Կրթական հետազոտությունների եվրոպական համաժողովը այս տարի անցկացվեց Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օգոստոսի 22-25-ն անցկացվել է ECER (European Conference on Educational Research) 2022 համաժողովը, որին մասնակցում են կրթության ոլորտի շուրջ 1000 հետազոտողներ, գիտնականներ 70 երկրներից։

Լինելով Հայաստանում գործող կրթական հետազոտություններով մասնագիտացած կենտրոն՝ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ակտիվորեն ներգրավված էր համաժողովին։ Դեռևս անցյալ տարի կենտրոնը նախաձեռնել էր տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում տեղական հետազոտողներին համաժողովի համակարգող, ԵՊՀ դոցենտ Աննա Ալեքսանյանը ներկայացրել է համաժողովի նպատակը, մասնակցության ձևաչափերը և ընթացակարգերը։ Այնուհետև կենտրոնը կրթաթոշակներ տրամադրեց հայաստանյան հետազոտողների համաժողովի մասնակցության համար։

Իսկ արդեն համաժողովին Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ունեցել է երկու զեկույց՝ համավարակի ընթացքում կրթության իրավունքի իրացման և եզդի երեխաների կրթության իրավունքների վերաբերյալ։ Համավարակի ընթացքում կրթության իրավունքի վերաբերյալ զեկույցի ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել զեկուցող Արման Մելքոնյանին՝ ընդգծելով թեմայի արդիականությունը, քանի որ դեռևս կրթության վրա համավարակի ազդեցության նոր ուսումնասիրությունների կարիք կա։ Մարինա Գալստյանը ներկայացրել է եզդի երեխաների կրթության իրավունքի իրացման վերաբերյալ զեկույցը, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ իրականացված հետազոտության արդյունքներին։ Մասնակիցները ընդգծել են, որ էթնիկ փոքրամասնությունների շրջանում կրթական խնդիրների մասնագիտական ուսումնասիրությունը օրակարգային է նաև իրենց երկրներում՝ Գերմանիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և այլն։

ECER 2022 համաժողովիշրջանակներում Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի փորձագիտական թիմը կազմակերպել էր նաև պանելային քննարկում «Կրթությունից դուրս մնացած երեխաների շուրջ առկա դիսկուրսը Հայաստանում» խորագրով, որը վարում էին կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանը, հետազոտող Գայանե Հովակիմյանը և վերլուծաբան Արման Մելքոնյանը։

Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանը նշել է․ «Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը արդիական էր մինչև համավարակը, սակայն համավարակը ավելի ընգդգծեց խնդրի կարևորությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։ Ուրախ ենք, որ ECER 2022 համաժողովիշրջանակներում կարող ենք մասնագիտական համայնքի հետ քննարկել այս թեման»։

Պանելային քննարկում վարողները անդրադարձ են կատարել իրավական կարգավորումներին, կրթությունից դուրս մնացած երեխաների ուսումնասիրման մեթոդաբանական և էթիկական խնդիրներին։ Մարինա Գալստյանը նշել է․ «Կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ ուսումնասիրություններում գերիշխում է քանակական բնութագրիչների չափումը, սակայն մեր կենտրոնը, մշտապես կարևորելով այս թեման իր տասնմյա գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք որակական հետազոտություններ՝ հետևելով էթիկական հիմնարար սկզբունքներին»։

Պանելային քննարկման մասնակիցները նաև անդրադարձել են և կիսվել իրենց երկրների փորձով, նշելով, որ Մեծ Բրիտանիայում, Հունաստանում և այլ երկրներում այս խնդիրը նույնպես արդիական է և մշտապես գտնվում է կրթության ոլորտի հետազոտողների և որոշում կայացնողների ուշադրության կենտրոնում։

«Այս տարի լրանում է մեր գործունեության 10 տարին, ուրախ էինք, որ հնարավորություն ունեցանք նման նշանակալի կրթական միջոցառման շրջանակներում ակտիվ մասնակցություն ունենալ և կիսվել մեր տասնամյա գործունեության ընթացքում կուտակված փորձով և գիտելիքներով»,-նշել է Մարինա Գալստյան։

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում