Ղազախստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք իմ շնորհավորանքները Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Մեծ գոհունակությամբ նշում եմ, որ անցած երեք տասնամյակների ընթացքում մեր պետություններին հաջողվել է կառուցել բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության ամուր հարաբերություններ:

Դրա վկայությունն են ակտիվ քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հաջող փոխգործակցությունը, ինչպես նաև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում գործընկերության համակարգված զարգացումը:

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքն այսուհետ ևս կնպաստի երկկողմ համագործակցության ողջ սպեկտրով ղազախա-հայկական բազմաբովանդակ հարաբերությունների հետագա խորացմանը:

Մաղթում եմ ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, մեծ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Հայերեն Español Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան