Միջազգային

Պրահայի կենտրոնական ռազմական հոսպիտալում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Պրահայի կենտրոնական ռազմական հոսպիտալում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հրշեջները փորձում են մարել Պրահայի կենտրոնական ռազմական հոսպիտալում բռնկված հրդեհը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ հիվանդանոցի բուժանձնակազմն ու հիվանդները ժամանակին տարհանվել են։

Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Կենտրոնական ռազմական հոսպիտալը Չեխիայի ամենաառաջատար բժշկական հաստատություններից է, որտեղ բուժում են ստացել երկրի հետսոցիալիստական շրջանի բոլոր նախագահները՝ Վացլավ Հավելը, Վացլավ Կլաուսը, ինչպես նաև գործող նախագահ Միլոշ Զեմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում