Հանրապետության հրապարակում կայացավ Էդգար Ղազարյանի նախաձեռնած հանրահավաքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի նախկին մարզպետ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էդգար Ղազարյանը դեռևս օգոստոսի 10-ին հայտարարել էր «Անկախության շարժում» նախաձեռնության ստեղծման մասին և օգոստոսի 23-ին քաղաքացիներին հրավիրել հանրահավաքի:

Հանրահավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Էդգար Ղազարյանը հայտնեց, որ մտադիր է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին Կառավարության ղեկավարի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով։

Էդգար Ղազարյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց այն բոլոր ճանապարհները, որով, ըստ իրեն, հնարավոր է հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

«Մեր պայքարը պետք է գնա Ազգային ժողով, և Ազգային ժողովը պետք է անվստահություն հայտնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ դա պետք է լինի առնվազն առաջիկա օրերին: Հապաղել պետք չէ: Ես ձեզ հաջորդ հանրահավաքի կոչ կանեմ միայն ու միայն Ազգային ժողովի բակում, միայն այն օրը, երբ կքննարկվի նոր վարչապետի ընտրության հարցը: Իսկ հիմա կսպասենք պատգամավորների գործունեությանը և նրանց որոշումներին»,- ելույթի ժամանակ նշեց Ղազարյանը: Հանրահավաքի կազմակերպիչը հավաքված մի խումբ քաղաքացիներին ասաց, որ իրենից պետք չէ ակնկալել ուժի գործողություն, ինքը չի պատրաստվում շենքեր գրոհել:

«Խնդրում եմ լիազորեք ինձ հանդիպելու Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիների հետ՝ կարճ ժամանակում պահանջել նրանցից որոշում՝ գնալ առաջ: Առաջադրեք վարչապետի թեկնածու, եթե չունեք ձեր թեկնածուին, ինձ առաջադրեք»,- նշեց Ղազարյանը:

Հանրահավաքի ընթացքում Էդգար Ղազարյանը փորձեց հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել էին, որ աշխատանքային ժամն ավարտվել է և չկա որևէ պատասխանատու անձ, որը կարող է ընդունելություն կազմակերպել կամ պատասխանել հարցերին։ Ելույթի վերջում Ղազարյանն հայտնեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա Ազգային ժողովում, երբ տեղի ունենա նոր վարչապետի ընտրությունը:

Հայերեն

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա