Լվովի եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր առաքելության չափանիշները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եռակողմ հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին, եռակողմ հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շտապ համաձայնության հասնել Զապորոժիեի ատոմակայանի քաղաքացիական կարգավիճակի վերականգնման և տվյալ գոտու անվտանգության ապահովման վերաբերյալ:

«Օբյեկտը չպետք է օգտագործվի որևէ ռազմական գործողության շրջանակներում», - ասել է Գուտերեշը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ուկրաինայի նախագահն էլ իր հերթին հայտնել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հնարավոր առաքելության չափանիշները:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները