Քաղաքականություն

Բլինքենն Ալիևին դեէսկալացիայի կոչ է արել. պետդեպը մանրամասներ է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներից

1 րոպեի ընթերցում

Բլինքենն Ալիևին դեէսկալացիայի կոչ է արել. պետդեպը մանրամասներ է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներից

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանի հետ զրույցում Բլինքենը վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրադրությանը»: «Նա Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության կոչ է արել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- ասվում է Փրայսի հայտարարության մեջ:

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում Բլինքենը «դեէսկալացիայի կոչ է արել»՝ կրկին հորդորելով ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում