Քննարկվում է հեռակա ուսուցման համար առանձին միասնական քննություն չսահմանելու տարբերակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության բուհերում հեռակա ուսուցման կարգում կատարված փոփոխությունների համաձայն ընդունելությունը կատարվելու է միասնական քննությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նախորդ կարգավորումների համաձայն բուհերն իրենք էին ընդունելության քննություններն անցկացնում:

«Այս տարի ամրագրեցինք, որ հեռակա ուսուցման քննությունները ևս պետք է լինեն միասնական: Քննությունները կազմակերպելու է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Հայտագրումը կլինի առցանց dimord.am կայքի միջոցով սեպտեմբերի 5-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Դրանից հետո Գնահատման և թեստավորման կենտրոնն, ըստ դիմորդների քանակի, կսահմանի քննական կենտրոններ: Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին տասնօրյակում»,-ասաց Լուսինե Գրիգորյանը:

Հեռակա ուսուցման միասնական քննության պայմանը տարածվելու է նաև ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա: Հաշվի առնելով, որ կարգը ուշ մտավ ուժի մեջ ոչ պետական բուհերի համար դա կգործի մյուս ուսումնական տարվանից: Նման փոփոխության նպատակն է միասնական մուտքի պայման, միասնական ընդունելություն, հավասար հնարավորություն ապահովելն է:

Նախնական տվյալների համաձայն պետական ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման համար ակնկալվում է մինչև 3 հազար դիմորդի հայտագրում:

Լուսինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ քննարկվում է հեռակա ուսուցման համար առանձին միասնական քննություն չսահմանելու տարբերակը: Այս տարի կփորձարկվի միասնական քննության տարբերակը ու տարվա վերջում արդյունքները ամփոփելուց հետո կլինի վերջանական որոշում:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան