Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա՝ բացառապես իր օրակարգով. Իշխան Սաղաթելյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եթե ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորվել է Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքների ժամանակ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆրանսիայի հրապարակում հուլիսի 29-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Դաշնակցականի խոսքով՝ սուտ են այն խոսակցությունները, թե իբր ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին խորհրդարան են վերադառնալու և աշխատելու են գործող իշխանությունների հետ:

«Մեկ անգամ ևս պետք է ասեմ այն, ինչ ասում ենք վերջին երեք ամիսների ընթացքում: Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը՝ այս հրապարակում», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացնող քաղաքական ուժերը դեռ ապրիլին ձևավորել էին «Դիմադրության» շարժում՝ հայտարարելով իրենց պատկերացրած ազգային օրակարգի մասին և սկսելով անժամկետ բողոքի ցույցեր գործող իշխանությունների դեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին տեղի ունեցած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել էր, որ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում առաջիկայում քննարկում է տեղի ունենալու՝ նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով: Հետագայում ընդդիմադիր երկու խմբակցությունների որոշ ներկայացուցիչներ զրկվել էին ԱԺ նախագահությունում և հանձնաժողովներում զբաղեցրած իրենց պաշտոններից: Հուլիսի 14-ին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ասել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում