ՄԻՆՍԿ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ
է արել խույս տալ այն վտանգավոր սահմանագծից, որից այն կողմ կարող է ԱՊՀ-ի
փլուզում տեղի ունենալ: «Այսօր մենք ապրում ենք ԱՊՀ-ի գորության ողջ
ժամանակաշրջանի ամենաօրհասական պահըե,- ասել է նա Համագործակցության երկրների
արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ այսօր կայացած
հանդիպմանը:
Նախագահը նշել է, որ ներկայումս խոսակցություններ են լսվում այն մասին, թե
ԱՊՀ-ն հարկավոր չէ: «Ուստի այսօրվա հանդիպումը կարեւոր է: Ես արտահայտում եմ
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների կարծիքը. բոլորս պատասխանատու ենք լինելու
փլուզման համար, ինչը կարող է տեղի ունենալ, եթե մենք չհեռանանք վտանգավոր
սահմանագծիցե,- հայտարարել է Լուկաշենկոն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, այսօր Բելառուսի մայրաքաղաքում տեղի է
ունենալու ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: