Մարմաշեն-Գյումրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 27-ին, ժամը 14։13-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքիՄուշ թաղամասի խաչմերուկի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Մարմաշեն գյուղից դեպի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամաս տանող ավտոճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն․ Կ․-ն (ծնված 1971 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գ․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ն․ Կ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա