ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական օգնություն է խոստանում Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային խոստացել է ավելի շատ ռազմական օգնություն՝ ներառյալ անօդաչու սարքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Նաև նախնական աշխատանքներ են տարվում՝ կործանիչներ ուղարկելու համար:

Մոսկվան և Կիևը ստորագրել են սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման արգելափակումը հանելու կարևոր համաձայնագիր: Այնուամենայնիվ, ներկայացուցիչները հրաժարվել են նույն սեղանի շուրջ նստելուց և համաձայնության արարողության ժամանակ խուսափել են ձեռքսեղմումից:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է ձեռք բերված համաձայնագիրը, որը վերաբերում է շուրջ 10 միլիարդ դոլար արժողությամբ հացահատիկի արտահանման արգելափակումը հանելուն, ինչն անհրաժեշտ է պարենային ճգնաժամը մեղմելու համար:

Սակայն Զելենսկին ասել է, որ դեռ հրադադար չի կարող լինել, քանի դեռ «կորցրած տարածքները հետ չեն վերցրել»:

Սպիտակ տունը հայտարարել է Կիևին 270 միլիոն դոլարի նոր աջակցության մասին: Սպիտակ տնից նաև ասել են, որ նախնական աշխատանք է տարվում կործանիչներ ուղարկելու համար, թեև մոտ ժամանակներում նման բան չի լինի:

Հայերեն English

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները