Սեւան համայնքում տրվել է սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի Սեւան համայնքի կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած եւ հավանության արժանացած սուբվենցիոն 6 ծրագրերից երկուսի մեկնարկն արդեն տրվել է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 539 միլիոն 298 հազար դրամ, որի 50 տոկոսը կամ 269 միլիոն 649 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, մնացած 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Սեւան քաղաքում եւ Գագարին գյուղում հիմնանորոգել թվով 37 բազմաբնակարան շենքերի բակային հատվածներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 47 հազար 415 քառակուսի մետր, որից Սեւան քաղաքում կհիմնանորոգվի 43309, գագարին գյուղում՝ 4106 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է Սեւան քաղաքի վեցերորդ թաղամասից։ Ծրագրի իրականացման արդյունքում Սեւան քաղաքի եւ Գագարին գյուղի բազմաբնակարան բոլոր շենքերի բակային տարածքներում կտեղադրվի ասֆալտբետոնյա ծածկույթ, նոր եզրաքարեր, դիտահորեր, համապատասխան մակարդակի կբարձրացվեն կամ կիջեցվեն ջրընդունիչները։ Այդ աշխատանքներին կհաջորդեն բակային տարածքների կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ Ծրագրի շահառու են հանդիսանում Սեւան քաղաքի եւ Գագարին գյուղի բազմաբնակարան շենքերում ապրող բոլոր բնակիչները։

Սուբվենցիոն հաջորդ ծրագրով նախատեսվում է ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքներ իրականացնել Սեւան համայնքի Լճաշեն, Վարսեր, Նորաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Չկալովկա գյուղերում։ Այս ծրագիրը եւս մեկնարկել է օրեր առաջ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 442 միլիոն 500 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Կիրականացվեն հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի կառուցում, դիտահորերի նորոգում, ճանապարհային պատվածքի իրականացում, մայթերի կառուցում, իջատեղերի եւ մուտքերի նորոգում, ճանապարհի կահավորում։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր