Մարզեր

Գեղարքունիքում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

Գեղարքունիքի մարզում  2025 թվականի հունվարի 20-ից մեկնարկել է  2024-2025 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, դպրոցականների առարկայական օլիմպիադան  անցկացվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» , «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից։ 

Օլիմպիադաների մասնակցության հնարավորությունից, ընդհանուր առմամբ, օգտվում են 9-12-րդ, միայն «Մաթեմատիկա» առարկայի մասով՝ 5-12-րդ, իսկ «Ընթերցանություն» առարկայի մասով՝ 5-6-րդ դասարանների աշակերտները։ 

Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցներից ընտրված 142 աշակերտ մասնակցել է «Մաթեմատիկա», 48 աշակերտ՝ «Ռուսաց լեզու», 3 աշակերտ ՝ «Աստղագիտություն»,  120 աշակերտ՝ «Հայոց լեզու» առարկանների օլիմպիադաներին։ 

Մնացած առարկաների մասով օլիմպիադաները կանցկացվեն ըստ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամանակացույցի և կավարտվեն 2025 թվականի փետրվարի 11-ին, որից հետո կամփոփվեն արդյունքները, իսկ հաղթողները կմասնակցեն 2024-2025 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում