Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում hունվարի 24-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: