Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանը հանդիպել է Ռուտտեին

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանը հանդիպել է Ռուտտեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։  

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը՝ շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ 

Ըստ աղբյուրի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։  

Վարչապետ Փաշինյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ նախագծում ամրագրված սկզբունքների հիման վրա։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում