Տնտեսություն

IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունը

2 րոպեի ընթերցում

IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունը

Հունվարի 23-ին IDBank-ում ամփոփվեց 2024թ․-ի հոկտեմբերի 31-ին մեկնարկած խաղարկությունը, որ յուրահատուկ նվեր էր հաճախորդներին՝ Խնայողությունների օրվա կապակցությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDBank-ից, խաղարկության ընթացքում թե՛ Idram&IDBank հավելվածով, թե՛ մասնաճյուղերում հաճախորդները ներդնելով 400.000 դրամ և ավելի գումարի չափով ժամկետային ավանդ՝ հնարավորություն ունեին մասնակցելու 5 հատ iPhone 16 Pro հեռախոսների խաղարկությանը։ Սա IDBank-ի հերթական նախաձեռնությունն էր՝ միտված հաճախորդների շրջանում խնայողության մշակույթի խթանմանը։ 

Խաղարկության ժամանակ անմիջապես ուղիղ եթերում պատահականության սկզբունքով ընտրվեցին այն 5 ավանդատուները, որոնք, խնայելով IDBank-ի հետ, ստացան ոչ միայն բարձր եկամտաբերություն, այլև հաճելի նվերներ՝ iPhone 16 Pro հեռախոսների տեսքով։ 

IDBank-ը հիշեցնում է, որ Խնայողությունների օրվա առիթով սա միակ հաճելի անակնկալը չէր Բանկի հաճախորդների համար․ 2024թ․ հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներդնելով դրամային ավանդ IDBank-ի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները ստանում էին մինչև 10․1% տարեկան տոկոսադրույք՝ «Առանց ավելացման իրավունքի» ավանդատեսակի ներդրման համար։

IDBank-ի հետ խնայելը միշտ հեշտ է, շահավետ և լի անակնկալներով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում