Իրավունք

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

1 րոպեի ընթերցում

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների ֆիզիկական, տակտիկական և մարտական պատրաստվածությունն անհրաժեշտ վիճակում պահելու և բարելավելու նպատակով հունվարի 24-ին Arm Tactical ուսումնական կենտրոնում տեղի են ունեցել ստորաբաժանման ուսումնական վարժանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քրեակատարողական ծառայությունից, վարժանքներին հետևել են ՔԿԾ պետի տեղակալ Գուրգեն Սարգսյանը և հատուկ նշանակության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Ավետիսյանը։ 

Կենտրոնի հմուտ մասնագետների հսկողությամբ ծառայողներն իրականացրել են հատուկ կրակային վարժություններ, զենքի կիրառման պարապմունքներ, ենթադրյալ արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, արձագանքելու և գործելու վարժանքներ։

Ըստ աղբյուրի՝ քրեակատարողական ծառայողների մասնագիտական վարժանքները կրում են շարունակական բնույթ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում