Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային խոստացել է լուրջ հարկային մեղմացումներ և առևտրային տուրքերի բացակայություն, եթե վերջինս համաձայնի դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարել է Հյուսիսային Կարոլինայում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Գիտեք, ես կցանկանայի, որ Կանադան դառնար ԱՄՆ 51-րդ նահանգը: Կանադայի բնակիչների հարկերը անմիջապես կնվազեին։ Դրանք շատ բարձր են: Կանադայի բնակիչները ստիպված չէին լինի անհանգստանալ բանակի և շատ այլ բաների մասին։ Նրանք ավելի լավ առողջապահական համակարգ կունենային»,- ասել է Թրամփը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում